35-ամյա տղամարդը և 47-ամյա կինը խոստովանել են
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1982 թ. ծնված Քնքուշ Մ.-ն և հայտնել, որ թիվ 58 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 37.000 դրամ և անձնագիրը:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Արտաշես Բ.-ն, որը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ու տվել խոստովանական բացատրություն:
Պարզվել է նաև, որ նա թիվ 42 երթուղու ավտոբուսի սրահում 1989 թ. ծնված Անի Ս.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 38.000 դրամ, բանկային քարտ և հուշանվեր` պատճառելով 43.000 դրամի վնաս:
***
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ իրենց է զանգահարել 1989 թ. ծնված Հայկուհի Բ.-ն և հայտնել, որ թիվ 34 երթուղու ավտոբուսի սրահում պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Նոր Նորքի 1-ին զանգվածի Սաֆարյան փողոցի թիվ 18 շենքի մոտից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Անահիտ Ն.-ին, որը տվել է խոստովանական բացատրություն:
Կատարվում է քննություն: