28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ ՀՀԿ-ից նեղանալ

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ով առաջադրված ռեյտինգային թեկնածու Արագած Ախոյանն ասում է, որ չի տխրել, որ չի լինելու 6-րդ գումարման Ազգային ժողովում: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց, որ որևէ կուսակցությանն անդամակցելու հարցի մասին չի մտածում, շարունակելու է մնալ քաղաքականության մեջ, սակայն զբաղվելու է իր հասարակական կազմակերպությամբ, որով զբաղվում էր նաև նախկինում:

«Ես այս ընթացքում էլ եմ զբաղվել այդ կազմակերպությամբ, շարունակելու եմ այդ գործունեությունս»: Օրեր առաջ էլ նա հայտարարել էր, որ արվեստով է զբաղվելու:

Ըստ Արագած Ախոյանի՝ ՀՀԿ-ն ընտրություններին անխտիր հաղթանակ տարավ, հնարավոր է՝ 1-2 դեպքեր եղել են, սակայն դրանք ընտրությունների արդյունքների վրա չեն ազդել:

«Բոլոր բարձրացված հարցերի հետքերով իրավական մարմինները գնացել են, ոչ մի փաստ չի արձանագրվել»,-նկատեց նա:

Հարցին, թե նեղացած չէ՞ ՀՀԿ-ից, Ա. Ախոյանը պատասխանեց. «Ինչո՞ւ պիտի նեղանամ: Ընտրողն իր ընտրությունը կատարել է: Ես ողջունում եմ թիմային աշխատանքը»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ