Գաղտնի են անելու
«Տարբեր քաղաքական ուժեր տարբեր պատճառաբանություններով չեն մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին։ Իհարկե, հնարավոր է, որ իրենց իրենց ուժերի նկատմամբ թերահավատություն ունեն, բայց, միանշանակ, կան նախ այլ խնդիրներ․ ասենք՝ եթե Վանաձորի ընտրությունների նման մի իրավիճակ ստեղծվի, երբ որ բացարձակ մեծամասնություն չունենա Հանրապետականը, արդյունքում որոշ ուժեր ստիպված են լինելու կա՛մ քվեարկել Հանրապետականի օգտին՝ սատարել Տարոն Մարգարյանին, կա՛մ քողարկված մնալ չակերտավոր ընդդիմության դերում։ Այսինքն՝ որոշ ուժեր, իմ կարծիքով, նաև այսպիսի վտանգներ են տեսնում։
Այսպիսի ուժերը ընտրությունների ընթացքում կսատարեն Տարոն Մարգարյանին, որպեսզի, առհասարակ, իրենց անունը չշոշափվի», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Ելք» դաշինքի ընտրացուցակով առաջադրված՝ Երևանի ավագանու թեկնածու Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով՝ կան նաև այնպիսի թուլ ուժեր, որոնք քաղաքական պայքարից դուրս մնացին։
«Կան քաղաքական ուժեր, որոնք համապետական ընտրություններից հետո դուրս մղվեցին պայքարից․ անիմաստ ռեսուրս ու էներգիա ծախսելը նրանք երևի նպատակահարմար չեն գտնում», – նշեց Տիգրան Ավինյանը՝ շեշտելով ՝ իր խորին համոզմամբ՝ այսպիսի քաղաքական ուժերը սատարելու են Տարոն Մարգարյանին։
«Նրանք բացահայտ կերպով Մարգարյանին սարատելու հետ կապված՝ խնդիրներ ունեն, բայց գաղտի սատարել, ֆինանսական օգնություն ցույց տալ, ընտրազանգվածին ուղղորդել, կարծում եմ, կարող են։ Բայց ես համոզված եմ՝ այս ընտրությունները լինելու են համապետականի մակարդակի, քանի որ հասարակության ուշադրությունը սևեռված է լինելու այս ընտրությունների վրա», – եզրափակեց Տիգրան Ավինյանը։