20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեղավորները կպատժվեն.նախարարը խոստացել է

«Տավուշի մարզում Գոշի լճում որեւէ շինություն չի կառուցվելու»,-այս մասին այսօր` ապրիլի 15-ի լրագրողների հետ զրուցում ասել է  ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նրան, որ «Դիլիջան» ազգային պարկի տարածք ծանր տեխնիկա է մտցվել, հարթեցվել ու լայնացվել է դեպի Գոշ լիճ տանող ճանապարհը:

Նախարարը վստահեցրել է, որ լճի  տարածքում իրականացված աշխատանքների վերաբերյալ կատարվում է ծառայողական քննություն:

Նախարարի խոսքով, այն, ինչ կատարվել է «Ռենդոռ» կազմակերպության կողմից, «Դիլիջան» ազգային պարկի տնօրինության եւ բնապահպան ակտիվիստների կողմից կասեցվել է. «Նշանակել ենք ծառայողական քննություն «Դիլիջան» ազգային պարկում, թե ինչու համապատասխան պահակային  ծառայությունները աշխատակիցները ժամանակին չեն  նկատել այդ գործողությունը: Առաջիկա օրերի ընթացքում կբացահայտենք պատճառը, եւ այդ մարդիկ, ովքեր ներգրավված են այդ գործողություններում, պատասխանատվության կենթարկվեն»:

Արծվիկ Մինասյանը վստահեցրել է , որ Գոշի լճի տարածքում մշտական շինություն չի կառուցվի, էկոլոգիային վնաս պատճառող, կերուխում ասված երեւույթը կբացառվի:

Նշենք,  որ ըստ «Ռենդոռ» ընկերության հետ կնքած պայմանագրի` կառուցապատման իրավունք ունեցող անձը պարտավոր է բարեկարգել տարածքը, մաքրել աղբից եւ չոր ճյուղերից, չխախտել լճի էկոհամակարգը եւ էնդեմիկ կարգավիճակը: Գոշ լճի հարակից տարածքներում նախատեսված աշխատանքները կատարվելու են համաձայն «Վենդոռ» ՍՊ ընկերության հետ կնքված պայմանագրով հաստատված ծրագրի` բնապահպանական փորձաքննություն անցնելուց հետո:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ