Քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք»-ը, 2-րդը՝ «Երկիր Ծիրանի»-ն, 3 -րդը՝ ՀՀԿ-ն
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 15-ին, կայացած նիստում հաստատել է քվեաթերթիկում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի հերթական համարները:
Ըստ այդմ, համարների բաշխումը կատարվել է ըստ այբբենական կարգի: Այսինքն քվեաթերթիկում 1-ին համարի ներքո կլինի «Ելք» դաշինքը, 2-րդ համարի ներքո` «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, 3 -րդ համարի ներքո` ՀՀԿ-ն:
Հիշեցնենք , որ Երևանի ավագանու ընտրությունները տեղի կունենան 2017թ. մայիսի 14-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի ապրիլի 21-ին և կավարտվի մայիսի 12-ին: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք ուժ՝ ՀՀԿ-ն, որի քաղաքապետի թեկնածուն Տարոն Մարգարյանն է, «Ելք» դաշինքը, որի քաղաքապետի թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է եւ «Երկիր Ծիրանի» կուսակցությունը, որի թեկնածուն Զարուհի Փոստանջյանն է: