10 Մայիսի, Կիրակի, 2026
KFC

Նրանից էլ ազատվեց. Հրապարակ

«Մասնավորապես, եթե նախկինում խոշոր հարկատու էին համարվում հաշվետու տարվա տվյալներով 1 մլրդ. դրամ և ավելի իրացման շրջանառություն հայտարարագրած տնտեսվարողները, ապա այժմ շեմը կրկնակի իջեցրել են։ Խոշոր հարկատու են համարվելու նաև 500 մլն. դրամ և ավելի շրջանառություն ունեցողները։

Փաստորեն, իշխանությունն այնքան վատ վիճակում է, որ կրկնակի քիչ շրջանառություն ունեցողներին ևս խոշոր հարկատու է դիտարկում՝ այսպիսով փորձելով խստացնել հսկողությունը բիզնեսի նկատմամբ և ապահովել տնտեսության երկնիշ աճը։ Մյուս կողմից էլ՝ այս քայլով տարածքային հարկային տեսչությունների «նշանակությունն» իջեցնում են՝ ստիպելով ուշադրություն դարձնել «մանր» բիզնեսի վրա։

 Ավելի վաղ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանն ազատվել էր նաև խոշոր հարկատուների տեսչության պետ Ռաֆիկ Մաշադյանից՝ նրա փոխարեն բերելով Մանվել Եգանյանի տնտեսագիտության դոկտոր փեսային՝ Արմեն Սաֆարյանին»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ