Դավթաշենի բարդիների «սպանդի» հեղինակը ազատության մեջ է
Դավիթաշեն վարչական շրջանում 23 բարդի հատելու համար ձերբակալված Ա. Ս.-ն քիչ առաջ ազատ է արձակվել:
Այս մասին Henaran.am-ի թղթակիցը տեղեկացավ փաստաբան Արմեն Մելքոնյանից :
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի են հատել:
Պաշտպանի խոսքով՝ իր պաշտպանյալը ոչ թե հատել է ծառերը , այլ պարզապես խորը խորը էտման է ենթարկել:
Պաշտպանը նշում է, որ հանրությանը խեցաթյուրված տեղեկություն է տրամադրվել. «Այդ ծառերը իմ պաշտպանյալն է տնկել քսան տարի առաջ, խնամել է իմ պաշտպանյալը: Նա բնապահպանը և հազարավոր ծառեր է տնկել»: