Սահմանամերձ Բաղանիս գյուղի բնակիչները անորոշ վիճակում են հայտնվել
Տավուշի մարզի Բաղանիս համանքի ղեկավար Նարեկ Սահակյանը նշում է՝ Բաղանիսցիները ապրչում են իրենց առօրյայով. վերջինս ժամանակներս թշնամին ոտնձգություն չի արել:
«Սահմանային վիճակը հանգիստ է, փառք Աստծո: Գյուղացիները արդեն սկսել են գյուղատնտեսական աշխատանքները: Միայն թե, պետք է շեշտեմ՝ մոտավորապես 120 հեկտար հողատարածք անմշակ է, քանի որ գտնվում է թշնամու կրակի տակ: Վերջին տարիներին այդ հողատարածքները օգտագործվում էին որպես խոտհարքեր, բայց վերջին երեք տարիներին հույնիսկ խոտը չենք հնձում այդ տարածքներից, քանի որ, իսկապես, այդ տերիտորիաները շատ վտանգավոր են համարվում: Գյուղացիների տրամադրվածությունը նորմալ է, արդեն սովոր ենք այս ամենին: Ոռոգման ջուրը վաղվանից կտան:
Վատը անորոշությունն է: Եթե իմանանք ` հինգ, յոթ կամ տասը տարի սպասենք, ու վերջապես խաղաղություն կհաստատվի, կասենք՝ լավ, ջանդամը, բայց, ախր վերջը չի երևում: Ու այդուհանդերձ, ես պետք է նշեմ՝ անգամ այս պայմաններում հայի ոգին անկոտրում է: Մենք կանգնած ենք մեր սահմանին, հայոց բանակն էլ անառիկ է պահում մեր երկրի սահմանները», – եզրափակեց Նարեկ Սահակյանը: