20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

«Այնպես, որ ՍԱՍնքյաս …»

«Վարչական ռեսուրս կիրառվում է բոլոր երկրներում, այդ թվում նաև Արևմուտքում: Իսկ Հայաստանում շատ հայավարի է ամեն ինչ` խնամի, ծանոթ, բարեկամ, հարազատ, ընկեր, թաղի տղա, դասարանցի, կուրսեցի, հարևան, պետ, ենթակա…Գուցե մի բան էլ մոռացա…Մենք սիրում ենք ամեն ինչ ճոխացնենք…Նույնիսկ թաղումները` պաստառներով, ավտոների շարաններով, նույն ընտանիքի բոլոր անդամների պսակներով…

Մի խոսքով մտածելու շատ բան ունենք, շատ-շատ, դա նաև մենթալիտետի, զարգացածության, կրթության, դաստիարակության խնդիր է…Սոված մեռնեմ, բայց վարկով Այֆոն պետք է ունենամ մտածելլակերպը խեղդում է, սպանում…Տուն չունեմ, բայց պետք է շքեղ ավտոմեքենա ունենամ, բոլորին ցույց տամ, գլուխ գովամ…Պասն էլ ենք փչացրել…Պաս ենք պահում առանց հասկանալու դրա խորհուրդն ու նշանակությունը, այն դարձնելով սովորական դիետա…Եվ բոլորին հայտարարում, որ պաս ենք պահում… Իսկ դուք ՍԱՍ… Այնպես, որ ՍԱՍնքյաս, վերջ տվեք…Ի վերջո գուցե դա հավաստի չէ, սարքած է, մի քանի հոգի նստել և ներկայացում են սարքել ու տարածել…Էլի հայավարի, շուստրի…Դուք էլ ՖԲ-քը ՍԱՍակոծել եք….»:

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանն է կիսվել ֆեյսբուքյան հանրագրում: 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ