Եթե 3 հոգի էլ ստիպել է, ապա մինչև քվեախուց մտնելը. ՀՀԿ-ականը՝ Արտակ Սարգսյանից
«Եթե անգամ մարդկանց ստիպել են քվեարկել իրենց ուզած թեկնածուի օգտին, ապա այդ ստիպելը մինչև քվեախուց մտնել է եղել: Քվեախցի հետևում իրենք իրենց կամքով են վարվել ու ցանկությամբ»,-Henaran.am– ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը՝ մեկնաբանելով Արտակ Սարգսյանի («ՍԱՍ»-ի Արտակ) համար հավաքվող ձայների վերաբերյալ համացանցում հայտնված ձայնագրությունը:
«Եթե երեք հոգի էլ ստիպել են, ապա հաստատ համոզված եմ, որ այդ ստիպելը տևել է մինչև քվեախուց մտնելը: Քվեախցում մարդուն ոչ մեկը չի ստիպել, և նա կատարել է քվեարկությունն՝ ըստ իր ցանկության», – հավելեց նա: Հակոբ Հակոբյանի խոսքով՝ քվեարկողների վրա չեն եղել ճնշումներ: Դիտարկմանը, թե արդյոք ճնշում չի համարում Կոնգրես-ՀԺԿ դաշինքի կողմից բարձրաձայնած ուղղորդված քվերակության մասին հարցը, պատգամավորը նշեց. «Ոչ, գաղտնիք չէ, որ քվեարկությունը փոխվել էր, նոր սարքավորումներ ու տեխնիկական միջոցներ էին ներգրավվել ընտրական պրոցեսին և մարդկանց օգնելը, առավել ևս շրջաններում, դառնում էր պարտադիր: Ես այստեղ ընտրությունների վրա ազդելու ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում»: