28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ՀՀԿ-ն՝ Արտակ Սարգսյանի վերաբերյալ ձայնագրություններից

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը չի ցանկանում մեկնաբանել լրատվության նյութերը, որոնցում հրապարակված են «Սաս գրուպի» հիմնադիր ու սեփականատեր համարվող, ռեյտինգային պատգամավոր Արտակ Սարգսյանի օգտին հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունները, քանի որ դրանք հաստատված չեն: «Ինձ տեղեկացրել են, կուսումնասիրվի՝ արդյոք պատգամավորության թեկնածուն տեղյակ է եղել այդ հավաքից, թե ոչ»,-այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին ասաց նա:

Հարցին՝ եթե պարզվի, որ Արտակ Սարգսյանը տեղյակ է եղել այդ հավաքներից, որտեղ մարդկանց ճնշում են, որպեսզի իր համար ձայներ հավաքեն, կզրկվի մանդատից, կամ նոր ընտրություններ կնշանակվեն թիվ 2 ընտրատարածքում, Վ. Բաղդասարյանը պատասխանեց. «Եթե-ներով չենք շարժվում, կուսումնասիրենք և այդ ժամանակ գնահատականներ կտանք»:

Ամեն դեպքում նա չբացառեց, որ Արտակ Սարգսյանի իմացության են եղել այդ հավաքը, ձայների հավաքագրումները՝ ասելով, թե քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում:

Հարցին, թե «Հանրապետականում» այս հարցը չի քննարկվում, նա նշեց. «ՀՀԿ-ը դեռ որևէ հավաք չի կազմակերպել այս 2 օրը: Կունենանք գործադիր մարմնի նիստ, եթե անհրաժեշտությունը կլինի, կքննարկենք»:

Իսկ տեսակետը, թե սա հենց իշխանության կողմից կարող էր հրապարակված լինել, քանի որ Արտակ Սարգսյանը խանգարում է ինչ-ինչ անձանց, իսկ ՀՀԿ-ում էլ գզվռտոց կա, Վահրամ Բաղդասարյանն այսպես մեկնաբանեց. «Գզվռտոց չկա, կարող  էմ իտումնավոր է արվել այլ ուժերի կողմից, ենթադրություններով չեմ շարժվում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ