Գզվռտոց է
Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ Սահմանադրական դատարան դիմելու նյութերի մեջ ներառվելու են նաև ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ռեյտինգային ընտրակարգով ընտրված, «Սաս գրուպի» հիմնադիր և սեփականատեր համարվող Արտակ Սարգսյանի համար հավաքվող ձայների վերաբերյալ ձայնագրությունը, որ երեկ հայտնվել է համացանցում:
Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք վստահություն կա իրավական համակարգի նկատմմաբ, քանի որ ՍԴ են դիմում, նա շեշտեց. «Մենք վստահում ենք Գագիկ Հարությունյանի հիմնարկի անաչառությանը, իհարկե, սա հեգնանքով եմ ասում»: Նրա խոսքով՝ 10 հազար մարդ զբաղվել է փող բաժանելով:
Լրագրողները նաև հետաքրքրվեցին, թե ըստ իրեն ով է հրապարակել Արտակ Սարգսյանի հետ կապված ձայնագրությունը: «Ես չգիտեմ, թե ովքեր են այդ նյութերը դրել, ովքեր են կամզակերպել, հնարավոր չի, որ մի ամբողջ ազգի ծնկի բերեն: Թե իշխանությունն է արել, թե ով, չգիտեմ, բայց այն, որ իշխանության ներսում էլ գզվռտոց է գնում, ասում են, որ բոլորի դիմումները սկզբից են վերցրել… արժանի են, թող իրար ուտեն, թող կրծեն, որովհետև իրենց պայքարն արդար չի, ժողովրդի համար չէ»: