Հատուկ վճիռ. բռնաբարության համար ազատազրկվածն ազատ արձակվեց. Առավոտ
Արմավիրի մարզի դատավոր Վահե Խալաթյանը վեց տարվա ազատազրկման էր ղատապարտել Տիգրան Ա.-ին, որը կալանքի տակ էր 2014թ. սեպտեմբերի 29-ից: Ինչպես տեղեկացրել էինք, Տիգրանն ու նրա պաշտպան Նարինե Ռշտունին 1 8 համակարգչային էջից բաղկացած բողոք էին բերել վերաքննիչ քրեական դատարան: Դատարանն անպարտ ճանաչեց Տիգրան Ա.-ին, եւ նա մոր արցունքների ուղեկցությամբ դատարանի դահլիճից ազատ արձակվեց:
Սա այն հազվագյուտ քրեական գործերից է, որի ժամանակ երեք դատավորներից մեկը հատուկ կարծիք է գրել: Իսկ քանի որ Հայաստանում հատուկ կարծիքները չեն հրապարակվում, ապա պարզ չէ, թե դատավորներ Ռ. Բարսեղյան, Մ.Պապոյան, Ա. Դանիելյան կազմից ո՞վ է բերել հատուկ կարծիքը:
Դատական գործընթացների ժամանակ մեղադրանքի կողմը մեղադրում էր Տիգրանին, որ նա «Օդնոկլասնիկ» սոցիալական ցանցով ծանոթացել է Ռուսաստանի Դաշնությունում բնակվող, անչափահաս երեխայի մոր հետ: Հայաստանում գտնվելու ժամանակ, հյուսիսի հարսնացուին երիտասարդը հրավիրել է բար, ապա հյուրանոցային համալիր, եւ «տուժողի կամքին հակառակ»՝ բռնաբարել է նրան, հափշտակել նրա մոտ գտնվող ոսկե զարդերը: Տուժողը, որին այդպես էլ չտեսանք դատարանում, չնայած պաշտպանական կողմի բազմաթիվ միջնորդություններին, Ռուսաստան էր գնացել, դատարանին տեղեկացնելով` «իրեն չանհանգստացնել, քանի որ ունի ընտանիք»:
Իսկ տուժողի սկեսուրն ու սկեսրայրն էլ, որպեսզի իրենց որդին չիմանա, հարսի գտնվելու վայրը, նրա հասցեն խնամքով թաքցնում էին, եւ ստացվել էր այնպես, որ պաշտպանական կողմը հնարավորություն չուներ հարցաքննել հեռակա տուժողին, օգտվել լիիրավ պաշտպանության իրտվունքից, դատարանում էլ բազմակողմանի քննություն չէր տարվում:
Հիշեցնենք, որ հյուրանոցի տնօրենը դատարան էր ուղարկել բացատրություն, համաձայն որի դեպքի օրն իրենց մոտ է եկել զույգ, որը սիրահարվածի տպավորություն է թողել, կամ` նշանվածի: Նրանք եղել են երեքով, տղայի ընկերն էլ է եղել նրանց հետ, ապա հեռացել է
` թողնելով երկուսին աոանձին:
Տուժողը նախաքննության ժամանակ հայտնել էր, թե «փորձել է հյուրանոցի պատուհանի մետաղյա ցանցը բացել», իսկ հյուրանոցի տերն էլ այղ կապակցությամբ բացատրության մեջ գրել էր, թե «Բացառված էր, որ մետաղյա ցանցը վնասված լիներ, ու ինքը նկատած չլիներ»:
Դատարան էր ներկայացվել նաեւ «Օդնոկլասնիկից» արտատպված տեքստերը’ տուժողի «պաչիկներով» ու «love» գրություններով:
Փաստաբան Նարինե Ռշտունին իր վերաքննիչ բողոքում գրել էր. «Դատարանը պարզապես շարադրեւ է մեղադրական եզրակացության մեջ թվարկված ապացույցները, ընդհանրապես չի անդրադարձել պաշտպանական կողմի ներկայացրած ապացույցներին, չի վերլուծել կամ հերքել դրանք: Դատավճռի հիմքում օրենքի խախտմամբ դրվել են դատարանում չհետազոտված ապացույցները:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում :