Նոր ռիսկեր. Ժամանակ
Քաղաքական , որակների առումով ձայաստանն իսկապես չունի նոր խորհրդարան եւ չէր էլ կարող ունենալ, եթե ընդհանուր առմամբ չեն փոխվել ընտրական գործընթացի դե-րակատարներն ու խաղի կա-նոնները’ մի քանի նոր ցուցանակային, առերեւույթ, տեխնիկական փոփոխությունից բացի: Մյուս կողմից, սակայն, Հայաստանի նոր խորհրդարանը չի կարող չունենալ նախորդից տարբերվող առանձնահատկություններ: Պատճառը ամենեւին այն չէ, որ կան նոր անուններ, ընդ որում` ոչ քիչ, որ կա նոր խմբակցություն, որ նվազել է պատգամավորների թիվը, կամ որ կան աշխատանքի նոր կանոններ եւ այլն:
Նոր խորհրդարանի առանձ-նահատկությունը, թերեւս, այն է, որ ներկայիս խորհրդարանը չի արտահայտում որեւէ ստա-տուս քվո, եւ մեծ հաշվով` ներկայիս խորհրդարանը, որպես այդպիսին, խորհրդարան չէ: Դժվար է ասել` կունենա՞ Հայաստանը խորհրդարան 2022 թվականին, որպես այդպիսին, բայց ներկայիս խորհրդարանի որոշումները ակնհայտորեն կայացվելու են ոչ թե Բաղրամյան 19-ում, այլ Մելիք-Ադամյանում, որտեղ ՀՀԿ գրասենյակն է, եւ որտեղ անցկացվում են կուսակցական նիստերը:
Բվում է, որ միշտ է եղել այդ¬պես, խորհրդարանում ընդա¬մենը կնքվել են այն որոշումները, որոնք կայացվել են Մելիք- Ադամյանում: Մեծ հաշվով’ այո: Բայց եղել է նաեւ նախագահա-կան Նստավայրը, որտեղ Սերժ Սարգսյանն էր: Նա, իհարկե, նաեւ Մելիք-Ադամյանում էր, բայց Սարգսյանը իրենով կշիռ տալով նախագահական ինս-տիտուտին’ ինքնաբերաբար կշիռ էր հաղորդում Նաեւ խորհրդարանին, որովհետեւ նախագահական, այսպես ասած, ընտրովի ինստիտուտի առկայությունը անհրաժեշտ էր դարձնում որոշակի պետական երկխոսությունը`
նախագահական-խորհրդարան կառավարություն եռանկյունում: Այդ ամենը փաստորեն այժմ մեկտեղվում է խորհրդարանում, իսկ խորհրդարանն էլ այլեւս` Մելիք-Ադամյանում:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: