08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Թուրքիայում բեմադրվել է 1913թ. Անատոլիայից գաղթած մի հայ ընտանիքի պատմությունը

Ապրիլի 12-ին Ստամբուլում բեմադրվել է գրող Սալիհ Էֆիլօղլուի և բեմադրիչ Քուբիլայ Փենբեքլիօղլուի «Վիշտ» պիեսը: Ստեղծագործության թեման Հայոց ցեղասպանության տարիներին հարկադրաբար իր հայրենիքից գաղթած հայ ընտանիքի պատմությունն է:

Թուրքական «Haberler» լրատվակայքի տեղեկացմամբ՝ պրեմիերայից առաջ հնչեցվել է դուդուկի և թմբուկի երաժշտություն: Ներկայացումը շատ ջերմ է ընդունվել հանդիսատեսի կողմից և արժանացել հոտնկայս ծափահարությունների:

Պիեսի սյուժեն հետևյալն է. 1913թ. Անատոլիայում իսկական քաոս էր առաջացել: Տարածաշրջանում կողք-կողքի բնակվող ժողովուրդների մեջ լարվածությունը մեծացել էր: Այս թոհուբոհի մասը դառնալ չցանկաղոց մի հայ ընտանիք գաղթում է նախ Ստամբուլ, ապա Փարիզ: Իսկ 1941թ. աշխարքաղաքական դրությունն էլ ավելի է վատթարանում: Մոտեցող համաշխարհային պատերազմ, սաստկացող վտանգ, Անատոլիայի կարոտ …

Պիեսի բեմադրությունները նախատեսված են ապրիլի  12-15-ին և 19-22-ին՝ Ստամբուլի Հարբիյե թաղամասի Մուհսին Էրթուղրուլի անվան պետական թատրոնում:

Աղբյուր`    Ermenihaber.am
 
 
KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ