07 Հունիսի, Saturday, 2025
KFC

«Իմ անմեղ հոգին բռնաբարեցին…»

Ես վաղուց կույս չեմ,
Իմ անմեղ հոգին բռնաբարեցին
Սին խոստումներով,
Ու ափերիս մեջ ցանեցին
Պղծված թղթի կտորներ,
Ու վաղուց արդեն իմ լեռնաբույրը
Փոխակերպվել է գոլ ժահահոտի…
Ես վաղուց հույս չեմ ,
Ու թափվում եմ ցած
Իմ իսկ երկնքից,
Երբ պղծողները երկնքի մասին
Հեքիաթ են գրում
Տեր, թե երկնքում միայն կույսերն են,
Դու ինձ ցած նետիր,
Ես վաղուց արդեն խաբվել եմ,
Պղծվել ու բռնաբարվել
Երկնքի մասին հեքիաթագրի
Կեղծ պատումներից…
Դու ներիր, սակայն չաղոթող,
Բայց որբ այս օրերի մեջ`
Չհիասթափվող իմ պես որբերին…

Հ.Գ մեր ժամանակն էլ դեռ կգա իմ ՏԵՐ…

06,04,2017թ Լուսին Ղազարյան

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ