01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Երգ կգրի՞ Փաշինյանի համար

«Ակնհայտ է, որ մեզանից բացի 2 ուժ սկսել է իր քարոզարշավը: Չեմ ուզում քարոզարշավից առաջ հայտարարություններ անել, հետևաբար մինչև ապրիլի 21-ը թույլ տվեք չտալ գնահատականներ քարոզչության վերաբերյալ:

Ազգային ժողովում մենք հնարավորություն կունենանք և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ այլ քաղաքական գործիչների հետ համատեղ գործունեության։ Եթե կարիքը լինի նաև երաժշտական փաթեթավորման, ես կգտնեմ մարդկանց, ում կարող եմ փոխանցել իմ էմոցիաները»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն` ի պատասխան հարցին, թե հնարավոր է, որ երգ գրի «Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու, պատգամավոր Նիկոլ Փաշինյանի համար, ով երգ հանդես եկավ երաժշտական կատարմամբ:

Արմեն Աշոտյանը հավելեց, որ ողջունելի է, որ մարդ անկաշկանդ է, կրեատիվ է, բայց եթե գովի, ասելու են, թե «Ելքն» իշխանական պրոյեկտ է, այնպես որ նախընտրեց զերծ մնալ այլ մեկնաբանություններից:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ