«Սպեցնազ» ենք ստեղծում.վարչապետ
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց լուծարել մի քանի փակ բաժնետիրական ընկերություններ:
Առաջարկը ներկայացրեց Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Ներկայացրած նախագիծը արժանացավ վարչապետի հավանությանը:
«Խոսքը գնում է հետևյալի մասին՝ մենք ունենք մի համակարգ, որը պետք է կրթի մեր գյուղատնտեսին, համակարգը համարում ենք ոչ էֆեկտիվ, համակարգը վերացնում ենք»,- նկատեց Կարեն Կարապետյանը։
Վարչապետի խոսքով՝ այդ համակարգի փոխարեն պետք է ստեղծել «սպեցնազ»։ ««Սպեցնազ» ենք ստեղծում, հաշվետվություն ենք ներկայացնում, թե քանի՞ ֆերմեր է առաջացել, քանի՞ կոոպերատիվ է առաջացել, քանի՞ գյուղատնտեսի մոտ աչքերը սկսել են փայլել»,- կատակեց վարչապետը։
Կարեն Կարապետյանը նշեց, որ Գյուղնախարարությունը շատ համարձակ բարեփոխումներ է սկսել։
«Մենք իրենց ամեն ինչով աջակցելու ենք, դուխով գնացեք առաջ»,- եզրափակեց վարչապետը։