2016 թվականի ընթացքում ՄԻՊ-ը ստացել է 5113 դիմում-բողոք
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը 2016 թվականին ստացել է 5113 դիմում-բողոք, որոնցից 1072-ը եղել է գրավոր, իսկ բանավոր դիմում բողոքների հիման վրա իրավական խորհրդատվություն է ստացել 4041 անձ: 1955 քաղաքացու խորհրդակցություն է տրամադրվել ՀՀ ՄԻՊ գրասենյակի կամ աշխատակազմի կատարած հեռախոսազանգի միջոցով, 1720 քաղաքացու` թեժ գծի, իսկ 366 քաղաքացու արագ արձագանքման միջոցով: Այս մասին լրագրողներրի հետ հանդիպմանը ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ՝ ներկայացնելով 2016-ի տարեկան հաշվետվությունը:
Արման Թաթոյանը շեշտեց՝ 2016 թվականին արագ արձագանքման արդյունքում կատարվել է 199, իսկ Կանխարգելման արագ մեխանիզմի կողմից՝ 213 այց: Քննարկված բողոքներով դրական լուծում է ստացել 243 գործ, իսկ արագ արձագանքմամբ՝ 201:
Երևանից ստացվել է 2590 դիմում-բողոք, Շիրակից` 279, Լոռիից` 224, Արմավիրից` 177, Գեղարքունիքից՝ 171, Կոտայքից՝ 165, Արարատից՝ 120, Սյունիքից՝ 57, Տավուշից՝ 42. Արագածոտնի և Վայոց ձորի մարզերից՝ 21 դիմում-բողոք:
Դիմումներից 631-ն ուղղված է ՀՀ ոստիկանությանը, 307-ը` ՀՀ քրեակատարողական հիմնարկին, 247-ը` ՀՀ քննչական կոմիտեին, 236-ը` ՀՀ ՊՆ-ին, 233-ը՝ դատարաններին, 149-ը` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությանը, 119-ը` Երևանի քաղաքապետարանին, 117-ը` ՀՀ առողջապահության նախարարությանը, 95-ը` Սոցապնախարարությանը, 49-ը` գլխավոր դատախազությանը, 47-ը` ՀՀ արդարադատության նախարարությանը, 34-ը` ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, 30-ը` ՀՀ քաղաքապետարանների և 26-ը` ՀՀ գյուղապետարանների դեմ: