Արցախում միջին աշխատավարձն աճել է
Արցախում միջին աշխատավարձն աճել է 1.1%-ով: Այս մասին վկայում են Արցախի ազգային վիճակագրական ծառայության տարեկան զեկույցի տվյալները:
Պետք է նշել՝ բյուջետային ֆինանսավորում ունեցող հիմնարկներում և կազմակերպություններում զբաղվածների աշխատավարձը կազմել է 171.4 հազ. դրամ և նախորդ տարվա համեմատությամբ աճել է 2.0 տոկոսով, իսկ առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններում զբաղվածներինը՝ համապատասխանաբար` 135.9 հազ. դրամ: Միջին ամսական իրական աշխատավարձը (ՄԱԱ) նախորդ տարվա համեմատ աճել է 2.6%-ով:
Հանրապետությունում սահմանված նվազագույն ամսական աշխատավարձը կազմել է ՄԱԱ-ի 36.0%-ը, նվազագույն սպառողական բյուջեի (ՆՍԲ) արժեքի 102.1%-ը, ՄԱԱ-ը 2.8 անգամ գերազանցել է ՆՍԲ-ի արժեքը: