28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Փոստանջյանին կխփի»

«Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս ԳԻմիշյանը համոզված է, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ բավական քիչ ձայները Հայ ազգային կոնգրեսի համար դարձան  քաղաքական վախճան: «Նրանց բերած ծրագիրը տապալեց իրենց. այս ժողովուրդը երբեք չի համաձայնի մի թիզ հող անգամ տալ հակառակորդին»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ ընտրություններից հետո  փողոցում մարդ չկա, քանի որ «չկա մի ուժ, որ ժողովրդի ծոցից դուրս եկած լիներ»: «Ո՞ւմ համար ընդվզի, ուժ չկա: Ես չէի ուզենա, որ այդպես լիներ, կուզենայի, որ արմատական սկզբունքային ընդդիմություն լինի, որովհետև մեր ժողովուրդը մեղք է»,-նկատեց նա:

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին, ապա Սոս Գիմիշյանը հայտարարեց, թե իշխանության ցանկությամբ է հենց «Ելքը» մասնակցում այս ընտրություններին: «Քաղաքապետի ընտրություններում «Ելքը» մասնակցում է, որ Փոստանջյանին հարվածի»: Դիտարկմանը, թե Զարուհի Փոստանջյանի ղեկավարած «Երկիր ծիրանի» կուսակցությունն ավելի ուշ հայտարարեց, որ մասնակցելու է ընտրություններին, նա արձագանքեց. «Ինչո՞ւ հենց «Ելքը», որովհետև հենց նա պիտի այդ բեռը վերցներ իր վրա. 2 ընդդիմադիր ուժ է, մեկ իշխանություն, իշխանությունն է որոշել, որ «Ելքը» մասնակցի, թող մի թույլիկ ուժ մասնակցեր, թող ևս մեկ պրոիշխանական ուժ բերեին, մասնկացեր, և ընդդիմությունն էլ հավաքվեր Զարուհու շուրջ: Նա ակնհայտ ընդդիմադիր է, կասկած չկա չէ՞, ես նաև չէի կասակածում, որ Նիկոլ Փաշինյանն է ընդդիմադիր»:

Ն. Փաշինյանի նախկին գործընկեր Սոս Գիմիշյանն ասում է, թե այս ընտրություններից հետո համոզվել է, որ իշխանության ցանկությամբ է «Ելքը» հայտնվել խորհրդարանում: «Նշանակովի է, իր մոտեցումներից է դա երևում. այսօր եթե Հայաստանում ուզում ես խորհրդարան մտնել, պիտ նախագահի ու Վենետիկի հետ համաձայնություն ունենաս, Վենետիկն էլ դրսի ուժն է: Ես չեմ ցանկանում հենց «Ելքի» վրա կենտրոնանալ, նրանց մեղադրել, բոլոր ուժերն էլ, որ խորհրդարանում են, նախագահականի համաձայնությունն ստացել են»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ