«Մարդ կա` ճառ է ասում, մարդ կա՝ զանգ է կախում»
«Ինչ-որ բաներ արեցի, ինչ-որ բաներ կիսատ թողեցի, հույսով եմ կշարունակեմ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակության պատգամավոր, Շիրակի մարզից ռեյտինգային կարգով ընտրված Արման Սահակյանը
` պատասխանելով հարցին, թե ինչ է արել խորհրդարանում այս 5 տարիների ընթացքում, որ ցանկանում է վերադառնալ: «Գյումրիի հետ կապված մի երկու ծրագիր, օրենսդրական նախաձեռնություն կա, որ դեռ չենք արել, հուսամ՝ այս գումարման ԱԺ–ում կհասցնենք անել»:
Ինչ վերաբերում է երբեք ելույթներ չունենալուն, ապա Արման Սահակյանն ընդգծեց. «Դա գաղտնիք չէ, ես դրանից վատ չեմ զգում, ամեն մարդ աշխատելու իր ոճն ունի, հիմա մարդ կա` ճառ է ասում, մարդ կա՝ զանգ է կախում»։