Ինչ է կատարվում Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետի շուրջ
Կենտրոնական զինվորական հոսպիտալի պետը չի ազատվել աշխատանքից, նա այս պահին շարունակում է աշխատել: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց հոսպիտալի աշխատակիցներից մեկը, որը չցանկացավ հայտնել իր տվյալները:
«Ամեն օր նայում ենք թերթերն ու կայքերը ու զարմանում, մարդիկ ինչու են այյսքան չարացել: Արամ Ասատուրյանը կատարում է իր պարտականությունները և գտնվում ծառայության մեջ:Նա չի էլ ցանկանում լսել այս թեմային առնչվող հարցեր, որովհետև չի ուզում զուր վատնել ժամանակը»,-ասաց մեր ցրուցակիցը:
Նշենք, որ Երևանի Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալի պետ Արամ Ասատուրյանի հետ կապ հաստատել չի հաջողվում, նրա հեռախոսահամարն անհասանելի է:
Ըստ ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունների` վերջինիս ազատումը պայմանավորված է եղել ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքների հետ: Բանն այն է, որ նույն տեղեկությունների համաձայն` Արամ Ասատուրյանից պահանջվել է կոնկրետ թվով ձայն ապահովել, սակայն նրան չի հաջողվել: