Ուրբաթ Վալոդին տուն կտանեմ.Ռեմբոն հույս ունի
Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ ապրիլի 12-ին կայացավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի դատավարությունը:
Քննվեց վաղաժամ ազատ արձակվելու հայցադիմումը, որը բավականին ժամանակ մերժվում է առանց հիմնավորման:
« Մենք էլ չեն կարողանում համբերել, ամեն ինչ սահման ունի: Մեռանք դատարաններում մեր անմեղ ընկերոջ համար պայքարելով: Ես այս դատավորի մասին լավ կարծիք կազմեցի: Հույս ունեմ ուրբաթ Վալոդին գրկած տուն կտանեմ»,- Henaran.am-ի թղթակիցի հետ զրույցում Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկեր՝ Ստեփան Ստեփանյանը (Ռեմբո):
«Մենք բոլորով միասին ենք ու միասնական, որովհետև արյուն ու կյանք ենք տվել մեր երկրի համար: Վալոդյաի ազատազրկումը ապտակ էր բոլորիս երեսին: Մեր արյունով պահած երկրում նման մարդը դարձավ բանտարկյալ»,-ասաց ազատամարտիկ Սուսաննա Գրիգորյանը:
Վոլոդյա Ավետիսյանի հաջորդ դատը կկայանա ապրիլի 14-ին, ժամը 17:00-ին՝ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը մեղադրվում էր խարդախության համար։ Ըստ նրան առաջադրված մեղադրանքի՝ նա 2000 դոլար կաշառք է վերցրել Հենրիկ Զաքարյանից՝ նրա թոռանը ժամկետային ծառայությունից ազատելու համար և 500 դոլար է պահանջել Ալբերտ Մաթոսյանից՝ նրա որդուն զորամասում համակարգչային օպերատոր նշանակելու հարցը լուծելու համար։
Երևանի Քանաքեռ և Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Վոլոդյա Ավետիսյանին դատապարտել է 6 տարի ազատազրկման՝ հօգուտ պետության 814 000 դրամի բռնագանձմամբ: