Կայուն տարածաշրջանը կարեւոր է բոլորի համար․ քաղաքագետ
«Կովկասյան տուն» հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն, փորձագետ Գեորգի Կանաշվիլին, այսօր Մեդիա կենտրոնում տեսակամուրջի միջոցով խոսելով Հայաստանի ներդրումային առումով գրավիչ լինելու մասին, նշեց, որ Վրաստանը չունի գումար, որոնք կկարողանար ներդնել Հայաստանում։
Նա նշեց, որ Հայաստանում Վրաստանի կողմից ներդրումներին վատատեսությամբ է վերաբերվում։
«Առանձնապես գումարներ չկան, ոչ Հայաստանում ոչ Վրաստանում։ Դրանք մեր երկրների խնդիրներն են։ Մենք ինքներս ենք ներդրողներ ներգրավում, քանի որ եթե Վրաստանը փող ունենար, մեր միջոցներով հյուրանոց կամ գործարան կկառուցեինք, այլ ոչ թե ուրիշներին կներգրավեինք», – ասաց նա։
Բանախոսը նշեց, վրացի ներդրողներին գրավելու համար Հայաստանը յուրահատուկ մի բան պետք է առաջարկի։
Անդրադառնալով հայ-վրացական հարաբերություններին՝ քաղաքագետը նշեց, որ Վրաստանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ։
«Կայուն տարածաշրջանը բոլորի համար է կարեւոր: Ներդրումներ չեն լինի ոչ կայուն տարածաշրջանում: «Ուստի Թբիլիսին հետաքրքրված է ղարաբաղայան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Եթե ոչ կարգավորման, ապա նվազագույնը՝ տարածաշրջանում խաղաղության հարցում»,- ասաց նա։