20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Անառողջ մոտեցում է մանդատ ստացածին ասել իշխանական պրոյեկտ

Ազգային ժողովի գործող պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը վտանգավոր է համարում այն, որ ընտրություններից հետո այն ուժերը, որոնք չեն անցնում խորհրդարան, սկսում են քննադատել ընդդիմադիրներին: «Սա հին ցավ է Հայաստանի իրականության մեջ, որ այն ուժը, որ չի ստանում մանդատ, հորդորում է ստացածին վայր դնել մանդատը և եթե անցել է, ասում են` իշխանության պրոյեկտ: Սա անառողջ մոտեցում է, և յուրաքանչյուրը թող մտածի իր արած սխալների մասին և գիտակցի՝ ինչու է ստացել 1,5 և ոչ թե 9 տոկոս»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց նա:

««Ելք»-ին խորհրդարանական ընտրություններին ձայն չեմ տվել, բայց շնորհավորել եմ և ասել, որ շատ ուրախ եմ հրաշալի անցկացրած կամպանիայի համար, և որ կարող են լավ մասնակցություն ունենալ խորհրդարանում»,- հավելեց Ա. Արզումանյանը:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ