Հեղաշրջման փորձի մեջ մեղադրվող թուրք գեներալի տանը Բագրատունիների մասին գիրք է հայտնաբերվել
Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման գործով կասկածյալ գեներալ Էրհան Ջահայի տան խուզարկության արդյունքում հայտնաբերվել է Բագրատունիների մասին պատմող մի գիրք:
Այդ մասին հայտնել է թուրքական «Անադոլու» գործակալությունը։ Նշվում է, որ գիրքը կոչվում է «Օսմանյան կայսրությունից հանրապետություն, ծպտյալ հրեաներն ու Բագրատունիները»:
Ջահայի գործը քննվում է հեղաշրջման փորձի ժամանակ ցամաքային ուժերի ներկայացուցիչ 150 զինվորականի դեմ պատրաստված մեղադրական զեկույցի հիման վրա:
Նշվում է նաեւ, որ Բագրատունիների մասին հիշատակել էր չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը` նշելով, որ նրանք հայկական համայնքի ներսում բնակվող գաղտնի խմբավորում են: