26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Անահիտ Բախշյանը պատռելու է բոլոր այդ տնօրենների դիմակները

«Տնօրենին ճանաչում եմ, համեստ, կարգին մարդ է: Դժվար է ասել` ինչի հետևանքն է եղել միջադեպը»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Բարև Երևանի» ավագանու անդամ, «Ելք» դաշինքի ցուցակով Երևանի ավագանու ընտրություններին մասնակից Անահիտ Բախշյանը` խոսելով Երևանի թիվ 127 դպրոցի աշակերտների հետ տեղի ունեցածին:

Բախշյանը նաև նշեց , որ դա տհաճ և չարագուշակ լուր է, որը կարող է շատ շերտեր պարունակել: «Մտնում եմ տնօրենի վիճակի մեջ և ցավում: Ես այդ դպրոցն եմ ավարտել»,- հավելեց նա:

Բացի այդ, ըստ Բախշյանի, եթե լուրերը ճիշտ են, որ տղաները նման արարքի են դիմել գրքերի գումարը չվճարելու համար նկատողություն ստանալու հետևանքով, ապա, այո, տղաներին կարելի է նկատողություն անել, բայց նայած` որտեղ, ում ներկայությամբ: «Մեկ այլ բան էլ կա` պետք է վաստակես աշակերտին նկատողություն անելու իրավունքը: Ավելին ասել չեմ կարող, քանի դեռ մանրամասները հայտնի չեն»: 

Նա, սակայն, դժվարացավ ասել՝ ինչ է իրականում տեղի ունեցել՝ խոստանալով կարծիք հայտնել փաստերի վերջնական ճշգրտումից հետո:

Անահիտ Բախշյանը հավաստիացրեց, որ պատռելու է բոլոր այն տնօրենների դիմակները, ովքեր ԱԺ ընտրությունների օրերին ՀՀԿ-ի օգտին ձայներ են հավաքագրել: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ