24 Մայիսի, Saturday, 2025
KFC

Զոքանչը կտրուկ է՝ ՛՛եթե փեսայիս գլխից մազ պակասի ” . Ժողովուրդ

“Ժողովուրդ”–ին հայտնի է դարձել, որ սեպտեմբերի 9-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում “բանդայի գործով” դատական նիստի ժամանակ ածելիով ինքնավնասման դիմած ամբաստանյալներ Դավիթ Գալստյանին, Արթուր Մանուկյանին և Սամվել Դավթյանին դեպքից հետո տեղափոխել են ոչ թե համապատասխան հիվանդանոց, այլ ՔԿՀ։

Սամվել Դավթյանի պաշտպան Կարեն Հակոբյանն ասաց, որ իրեն ասել են, թե ՔԿՀ-ում բժիշկներ կան, որոնք համապատասխան օգնություն են ցուցաբերել։ Դավիթ Գալստյանի կինը՝ Թամարան, “Ժոդովուրդ”–ին փոխանցեց, որ տեղյակ չեն, թե “ինչ վիճակում են վերքերը”։ Իսկ Դ. Գալստյանի զոքանչը՝ Իռա Դավթյանը, ավելի կտրուկ արտահայտվեց.

“Եթե իմ փեսայի գլխից մազ պակասի, ու նա արժանանա Արման Դալլաքյանի բախտին, թող ոչ ոք ինձանից չնեղանա”,– գրում է թերթը։  

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ