21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Հետեւից չեն հայհոյում

Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝ Երևանի ավագանու ընտրությանը մասնակցելիս երևանցին պետք է առաջնորդվի ազնվությամբ: «Լավ կլիներ, որ ավելի շատ ուժեր մասնակցեին ավագանու ընտրություննեին: Բայց կարելի է ընտրություն կատարել նաև այսքանի միջից», – Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց  քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը:

Քանդակագործը կուզենար, որ Երևանի գործող քաղաքապետը՝ Տարոն Մարգարյանը , վերընտրվի:

«Մեր քաղաքապետը շատ լավ տղա է, լավ էլ աշխատում է. թող վերընտրվի: Գենետիկայի մասին էլ նշեմ. նրա հայրը միակ մարդն է, որ  բարձր պաշտոններ է զբաղեցրել ու իր հետևից չեն հայհոյել: Բոլոր վարչապետներին քննադատել են, կոպիտ խոսքեր են ասել: Անդրանիկ Մարգարյանի հետևից վատ բաներ չեն խոսել մարդիկ,  որովհետև նա իսկական հայ էր: Նրա տղան էլ համեստ, խելացի երիտասարդ է», – եզրափակեց  Ֆերդինանտ Առաքելյանը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ