27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Նա մոր գրկում սպանեց նրա միակ զավակին

Նա ծնվեց աննկատելի: Ոչ ոք չիմացավ նրա ծննդյան տեղն ու ժամը, որովհետև, ոչ ոք չէր կարծում, թե կարող է ծնվել մի այդպիսի հրեշ: Բայց նա ծնվեց: Հենց առաջին օրից նա սնվում էր արյունով, որովհետև և՛ արյունից էր ծնվել և՛ արյունահեղությունն էր նրա ծնողը: Ամիսը չլրացած դուրս եկան սրաատամները: Նախ մանր Էին նրանք, աննկատելի, բայց հետո արագ մեծացան:

Մեծացան և կարճ ժամանակում դարձան ժանիքներ, սրածայր,- հաստարմատ, ծուռ՝ նման երկաթյա ունելիքների:
Այլևս արյունը նրան չէր կշտացնում:

Ժանիքները պահանջում էին, կարծր ուտելիքներ, ստամոքսը կարոտում էր համադամ կերակուրների՝ բաղկացած մարդկային մսից, ոսկորից և ուղեղից: Եվ նա քանիմեծացավ, այնքան ավելի ու ավելի դարձավ ագահ, խստապահանջ և հանդուգն: Մանավանդ հանդուգն ու անամոթ:

Այժմ նա պտտում է փողոցներում, և դուք ամեն օր տեսնում եք նրան, ամեն ժամ, ամեն րոպե, որովհետև նա ձեզ հետևում է ամենուրեք: Նրա աչքերն արյունալի են, բերանը միշտ բաց՝ ինչպես անհատակ ու մթին անդունդ, ատամները փայլուն: Նա անցնում է դռնեդուռ, մտնում է տները և ճանկում ու կլանում է ամեն ինչ, որ հնարավոր է, ամեն ինչ, որ անհնարին է:

Ծերունիների վերջին օրերը, երիտասարդների վերջին ուժերը, մանուկների վերջին կտոր հացը, ծծկերների վերջին կաթիլըկաթի, կանանց ու աղջիկների ամոթխածությունը, հայրերի ինքնասիրությունը, այրերի պատիվը, մայրերի հանգստությունը: Նա ոչինչ չի խնայում և ոչնչով չիկշտանում: Երեկ նա մի հուսահատ սպայի ճանկեց և ձգեց գետի մեջ ու խեղդեց: Այսօր նա սպանեց մոր գրկում, փողոցի մեջտեղում, խուռն բազմության առջև նրա միակ զավակին: Վաղը նա խեղդելու է մորը:

Զարհուրելին այն է, որ ամենքը սարսափած դիտում են հրեշի այդ գազանությունները, և ոչ ոք չի ուզում նրա հետ կռվել, վասնզի ահն ու սարսափը կաշկանդել էամենքին: Եվ նա շարունակում է իր ավերումներն աներկյուղ ու անպատիժ: Մարդիկ միայն մի բան գիտեն անել- անիծել: Եվ անիծում են հրեշին բոլոր տներում, բոլոր փողոցներում, մեծն ու փոքրը, աղքատն ու հարուստը:

Անունն է այդ հրեշի- թանկություն: Արդյոք մինչև ե՞րբ պիտի նա իշխե անպատիժ: Արդյոք կգա՞ մի օր, որ ուժասպառ ու թմրած ամբոխը ոտքի ելնե միահամուռ ուժերով և ջարդուփշուր անե լրբացած հրեշի գլուխը:

Ալեքսանդր Շիրվանզադե

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ