28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Տարբերակ չկա

«Ունենք այնպիսի խորհրդարան, որը բնորոշ է մեր հասարակության պոտենցիալին, իսկ քանի որ մեզ մոտ հասարակությունն այլևս պոտենցիալ չունի, ինչը ևս օբյեկտիվ է, քանի որ, ի վերջո, չի կարող 25 տարվա արտագաղթն ազդեցություն չթողնել հասարակության որակի վրա»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը: Նա նշեց, որ շատ դեպքերում ասվում է, թե հասարակությունն ապատիկ վիճակի մեջ է ընկել, սակայն ապատիկ վիճակը հեգոբանական վիճակն է, իսկ սա ոչ թե հոգեբանական վիճակ է, այլ հասարակության որակի ցուցանիշ է, դրանք տարբեր բաներ են.

«Իսկ սա արդեն հիվանդության հասարակություն է, բնականաբար, եթե հասարակությունը բավական թույլ է, քաղաքական դաշտն էլ բավական թույլ է, խորհրդարանն էլ այդ թույլ քաղաքական համակարգի ներկայացվածությունն է:

Շատ դեպքերում մեղադրում են ընդդիմությանը, թե չի կարողանում հասարակությանը մոբիլիզացնել, բայց երբ 88 թվականին սկսվեց ղարաբաղյան շարժումը, չկար ընդդիմություն, կար ընդամենը մեկ կուսակցություն՝ Կոմունիստական կուսակցություն, իսկ եթե ընդդիմությունը վատն է, ընտրությունների ժամանակ չկարողացավ մոբիլիզացնել հասարակությանն, ինչո՞ւ ուրիշ ընդդիմություններ չի ծնում, ինչո՞ւ չի ստեղծում ՀԱԿ-2, ԲՀԿ-2, իր ծնածը ընդամենը «Ելքն» ու «Երկիր ծիրանին» են:  Սա է մեր հասարակության պոտենցիալը, իսկ այս Ազգային ժողովը, նույնն էլ կառավարությունը չեն կարող լավ աշխատել, որովհետև նույնիսկ եթե վերևներում մի պահ, օրինակ, լավ օրենք ընդունեցինք, նա չի կարող աշխատել, որովհետև  իրականացնող չկա, հենք չունի, իրականացնողները գնում են»,-նշեց Արմեն Բադալյանը: 

Ըստ նրա՝ «Ելքը» կփորձի ինչ-որ հարցեր բարձրացնել, սակայն կարևորագույն հարցերի ժամանակ զիջում չի լինի: «Մենք միշտ տեսել ենք, որ ՀՀԿ-ն կարևորագույն հարցումներում երբեք զիջումների չի գնացել: Ինքը կարող է անասնապահութան զարգացման օրենքում զիջման գնալ, բայց հիշենք՝ գազի պայմանագրի, կուտակային կենսաթոշակների, բյուջեի և այլ նախագծերի դեպքում ինչ եղավ»,-շեշտեց քաղտեխնոլոգը: 

Ինչ վերաբերում է «Ծառուկյան» դաշինքին, ապա Ա. Բադալյանի կարծիքով՝ պետք եղած ժամանակ կհայտարարվի ազատ քվերակություն, և մեծամասնականով անցածները կքվեարկեն նրան, ում պետք է, անկախ նրանից, թե իրենք կքննադատեն, չենք քննադատի, դա էլ նշանակություն չունի: «Իսկ մնացած հարցերում էլ «Ծառուկյան» դաշինքի քաղաքական դեմքերը կքննադատեն «Հանրապետականին»: Ոչինչ չի փոխվելու, խնդիրը հասարակության մեջ է»:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ