28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Պայմանավորվածությունը ՀՀԿ-ի հետ կայացել է»

«Ճիշտն ասած` արդեն մոռացել եմ` սպասելի էր, թե ոչ, որովետև խորհրդարանական ընտրություններն ավարտվելուն պես տեղացին այս հայտարարությունները, որ նրանք չեն մասնակցելու, ինչն, իհարկե, որոշ առումով նաև զարմանալի է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն` անդրադառնալով հարցին, թե արդյոք սպասելի էր, որ Երևանի ավագանու ընտրություններին ընդամենը 3 քաղաքական ուժ կմասնակցի:

Նա նշեց, որ խորհրդարանից հետո իր կարևորությամբ հաջորդ ներկայացուցչական մարմինը Երևանի ավագանին է, և եթե հաշվի ենք առնում, որ Հայաստանի մայրաքաղաքն առնվազն Հայաստանի կեսն է, ապա սա ցույց է տալիս մասնակցությունից հրաժարված քաղաքական ուժերի քաղաքական սնանկությունը, ոչ քաղաքական լինելը:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի` որոշ քաղաքական ուժեր նույնիսկ իրենց քաղաքական վախճանն են կնքել, սակայն ոչ բոլորը: «Իրենք իրենց քաղաքական վարկին վնաս են հասցրել, մասնավորապես թեկուզ այն, որ ներկայիս ավագանիում ԲՀԿ-ն երկրորդ ուժն է, հետևապես կարելի է  ենթադրել, որ ուներ ընտրազանգված ու այդ զանգվածի առաջ պետք է պատասխաներ, թե ինչու ծրագիր չունեն, դե ունենայիք»,-նկատեց նա: Հիշեցնենք, որ «Ծառուկյան» դաշինքն իր չմասնակցությունը մեկնաբանել էր` ասելով, թե խորհրդարանական ընտրություններից հետո պետք եղած ժամանակը չկա քաղաքի զարգացման համար ծրագիր գրելու:

Հարցին, թե ինչ ենթատեքստ է տեսնում դրա տակ, քաղաքական փորձագետը պատասխանեց.  «Ես տպավորություն ունեմ, որ պայմանավորվածությունը ՀՀԿ-ի հետ կայացել է, որովհետև այն բոլոր հրաժարվողները ինչ-որ ձևով, աստիճանով իշխանական ռեսուրս հանդիսացող ուժերն են, ուրիշ ավելի բանական բացատրություն ես չեմ տեսնում այս ամենի մեջ: Ես այս պաշտոնական պատճառաբանությունները ծիծաղելի եմ համարում»:images

Ինչ վերաբերում է «Երկիր ծիրանի» կուսակցությանն, ապա Ռ. Մեհրաբյանը շեշտեց. «Ես չեմ ճանաչում այս կուսակցությանը, նրանք չունեն պատմություն, կուսակցութան առաջնորդից բացի այլ հայտնի դեմքեր հանրության լայն շրջանակներին հայտնի չեն, այնպես որ կապրենք, կտեսնենք»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ