26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հոգեկան խնդիրներ ունեցողները վատացել են արտադրությունից հանված դեղերի պատճառով

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարինե Թուխիկյանը ահազանգում է, որ «Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» ՀԿ-ի 300 շահառուները  ընթացիկ տարվա մարտի 13-ից ստացել են հնդկական արտադրության, 2015 թվականին Կանադայում գրանցված և հենց 2015 թ. օգտագործման համար արգելված դեղ:

«Հայաստանում այդ անորակ դեղից վատացող հիվանդներ կան»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Կարինե Թուխիկյանը:

Բանախոսի խոսքով՝ փետրվարի 21-ից դադարեցվել է «Արտահիվանդանոցային ծառայություն» ծրագրով բուժումը «Զիպլեքսա» դեղով:

«Մենք պայքարելու ենք, որ այն վերականգնվի: Այդ ծրագրի շահառուները մոռացել են հիվանդանոցի ճանապարհը, հասարակության լիարժեք անդամ են դարձել»,- ասաց Թուխիկյանը:

Կարինե Թուխիկյանը տեղեկացրեց, որ ծրագիրը դադարեցնելուց հետո 300 շահառուներին տրամադրվում է անորակ, հնդկական արտադրության, 2015 թվականին Կանադայում գրանցված և հենց 2015 թ. օգտագործման համար արգելված դեղ և ողջ խմբաքանակը հետ է հավաքվել:

Ասուլիսին ներկա՝ հոգեկան խնդիրներ ունեցող  շահառուներից մեկի մայրը՝ Ռոզա Սարգսյանն ասաց, որ «Զիպլեքսա» դեղի տրամադրման դադարեցումից հետո որդու մոտ խնդիրներ են առաջացել մի քանի օր նոր դեղն օգտագործելուց հետո, և ստիպված են լինում դեղորայքը ձեռք բերել սեփական գումարով, ինչը թանկ է:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ