28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Ի՞նչ է՝ մեղավո՞ր է Վարդանը, որ ապրիլին չի մահացել»

«Վարդան Ղլմեյանը ապրիլի 2-ից հունիսի 6 դիրքերում է եղել:Հիշում եք, որ Օմարի լեռնանցքում ջրհեղեղ եղավ ու երկու հոգի մահացավ, նրանցից մեկն է, բայց ընտանիքն անտարբերության է մատնված, ի՞նչ է՝ մեղավո՞ր է Վարդանը, որ ապրիլին չի մահացել: Նրա մայրը այսօր շատ վիրավորված ու բոլոր տեսակի ինչուների պատասխանը այսօր չունենք»,- այսօր՝ ապրիլի 11-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց  Արշակ Դաբաղյանի անվան Մայր Մանե» ՍՀԿ հիմնադիր Մանուշակ Ստեփանյանը:

Ստեփանյանը ցավ է զգում, քանի որ ապրիլյան պատերազմի հերոսներին հաճախ առանձնացնում են  ավելի վաղ զոհվածներից:

«Տղաները կենդանի պատ դարձան ու Արցախ-Հայաստան սահմանին կանգնեցին: Մենք մոռացված հերոսներ չունենք՝ 90-ականների հերոսներից մինչև՝ այսօր»,-նշում է Մանուշակ Ստեփանյանը:

Նա հայտնեց,որ օրերս կմեկնայրկի 25 ընտանիքներին աջակցելու միջոցառումների շարքը:

«Մի օր երազումս տեսա կապանցի կապանցի Նորիկ Գասպարյանին: Նա ասաց՝  գնա գտիր իմ ծնողներին ու այսպես 25 ընտանիքների գտա: Իմ օրը առանց տղաների չեմ կարող սկսել: Ուսուցիչ եմ ու ուզում եմ իմ բոլոր աշակերտները այս մասին իմանան ու զինվորի անունը լինի նրանց շուրթերին: Մեր հողը կարմիր գույն ունի և հայրենիքը լքող բոլոր հայրենակիցներիս խնդրում եմ՝ մի լքեք մեր հայրենիքը ու հավատարիմ մնացեք հերոսներին»,-եզրափակեց Մանուշակ Ստեփանյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ