10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

«Ելքն» ապացուցելու բան ունի. քաղաքագետ (տեսանյութ)

Իշխանություն-Ծառուկյան լռելյայն կոնսենսուս կա այդ չմասնակցելու վերաբերյալ. այսօր հրավիրված քննարկման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը: 

«ԲՀԿ-ի ձայները կուտակված են Ծառուկյանի անձնական խարիզմայի  ու ռեսուրսների վրա, և շատ ռացիոնալ որոշում է  չմասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: Այ ընդդիմության համար սա քաղաքում ներկայնալու հարց է, իսկ «Երկիր ծիրանիի» համար լավ հնարավորություն է իր անունը հայտնի դարձնելու, շրջանառելու իր անունը: «Ելքը» որոշակիորեն պարտավորված է մասնակցել, քանի որ հիմա ընդդիմության գլխավոր ուժն է, իշխանության կողմից վերահսկվելու մասին են անընդհատ խոսում, այնպես որ ինքը ապացուցելու բան ունի»,-նշեց Հ. Բադալյանը:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորփագետ Արմեն Բադալյանն էլ կարծում է, որ Երևանի ավագանու ընտրությունները  քաղաքականացնել չի հաջողվի, ինչը չստացվեց նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ: ««Ելքը» կփորձի քաղաքական աստառ տալ ավագանու ընտրություններին, բայց դրանք քաղաքականացնել չի ստացվի», – նշեց քաղտեխնոլոգը:

 

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ