14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՊԵԿ-ից հերքում են Գ.Խաչատրյանին` “գաղտնալսող համակարգերի” տնօրինման վերագրումը

ՊԵԿ տեղեկատվության եւ հասարակայնություն հետ կապերի բաժինն արձագանքել է մամուլի հրապարակումներին, ըստ որի` Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը գաղտնալսումներ իրականցնող մարմին է ստեղծել: Ըստ հրապարակման` վերջինս նման որոշում է կայացրել իր դեմ կատարված մահափորձից հետո:  

ՊԵԿ պարզաբանման մեջ, մասնավորապես, ասված է.

“Լրատվամիջոցները մտացածին ու իրականության հետ առնչություն չունեցող հերթական “տեղեկությունն” են ներկայացրել` ինչ-ինչ “համակարգերի” տնօրինումը վերագրելով ՊԵԿ ղեկավարին:

Ի դեպ, նշված լրատվամիջոցները շարունակում են նույն գործելաոճն ու ,անտեսելով “Զանգվածային լրատվության մասին” ՀՀ օրենքի 8-րդ հոդվածը, չեն հրապարակում ՊԵԿ տրամադրած հերքումները:

Եվս մեկ անգամ ստիպված ենք հերքել անհիմն հրապարակումներն` ընդգծելով, որ դրանք իրականության հետ որևէ առնչություն չունեն”: 

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ