26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ծառուկյանին թույլ չտվեցին

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի խոսքով՝ ապրիլի 2-ին կայացած ընտրությունները հիմնական կողմնորոշիչ դեր խաղացին, որ այսօր 3 կուսակցություն է մասնակցում Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ: ՀՅԴ-ի չմասնակցելն, ըստ նրա, պայմանավորված է նրանով, որ նրանց ձայների 20 տոկոսն է գտնվում Երևանում, 80 տոկոսը մարզերում է:

ԲՀԿ-ն ևս Երևանում, համեմատած մարզերի հետ, ավելի քիչ ձայներ ունի: «Երկիր ծիրանիի» մասնակցության վերաբերյալ քաղաքագետը նկատեց, որ այս կուսակցությունը նորաստեղծ է, առաջին անգամ հայտ է ներկայացնում մասնակցելու քաղաքական գործընթացներին, որ հնարավորություն կտա  ավելի հայտնի դառնալ, շրջանառել իր անունը:

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը նկատեց, որ մշտապես խորհրդարանական ընտրություններից հետո կուտակված էներգիա է լինում հասարակության մեջ, հանրահավաքներ են արվում և այլն, իսկ դրան հետևող ընտրություններում ԲՀԿ-ի մասնակցությունը մշտապես պայմանավորված է լինում նրանով, որ ԲՀԿ-ն իշխանության համար միշտ բուֆեռ է հանդիսանում, իսկ հիմա դրա կարիքը չկա, ու Ծառուկյանի համար որևէ ֆինանսական ռեսուրս ծախսելու կարիք էլ չկա:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը շեշտեց, որ ԲՀԿ-ին թույլ են տվել, որ փող բաժանի, բայց թույլ չեն տվել մարդկանց բերել ընտրատեղամաս, ինչը պատճառ հանդիսացավ, որ ԲՀԿ-ն Երևանում քիչ ձայն ստացավ: 

վ:17884465_1008227525975458_3402594106792306281_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ