Սերժ Սարգսյանը՝ Դավիթաշենում տեղի ունեցած ապօրինի ծառահատման մասին
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանն «Արմենպրես»-ի խնդրանքով ներկայացրել է նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերմունքը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում ապօրինի ծառահատման դեպքին:
«Նախագահը վստահ է, որ բոլոր պատկան մարմիններն իրենց պարտականությունները կատարելու են պատշաճ կերպով և այդ բարբարոսության հեղինակները կրելու են օրենքով սահմանված պատասխանատվություն»,-նշել է խոսնակը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ապրիլի 9-ի գիշերը, Դավթաշենում Աղաբաբյան փողոցում՝ «Դելֆին» լողավազանի դիմաց, 23 բարդի էին հատել:հաս