«Անդուր խաղեր»
Քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը կարծում է՝ ապրիլի երկուսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին՝ մենք փոքր քայլերով առաջ ենք գնում:
«Այդ փոքր քայլերը մեզ համար մեծ բան են: Ափսոսում եմ, որ ՀԱԿ-ն այլևս չի լինի ԱԺ-ում: Ափսոս էր, կմնար… Բայց, Կոնգրեսին վերացրեց իր նահապետը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը: Նախկինում ԱԺ-ն գունավոր էր: Ու ինչո՞ւ միայն Կոնգրեսի մասին նշենք…կային ուժեր որ պիտի լինեին ԱԺ-ում: Միայն մեկի համար է, որ չեմ ափսոսում՝ Րաֆֆիի կուսակցությունը՝ «Ժառանգությունը»: Րաֆֆին էլ, այնտեղից դուրս եկավ, մտավ այստեղ… Անդուր խաղեր էին, ոչ մի արդյունք չտվող:
Ցավում եմ, որ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունն էլ չկա ԱԺ-ում: Ինչքան ուժերը շատ լինեն, այնքան գունեղ կլինի, դինամիկան ավելի շատ կլինի: Հիմա այսպես գնում ենք. կան կուսակցություններ, որ մաքրվում են, զտվում են, կան կուսակցություններ, որոնց ժողովուրդը թոշակի ուղարկեց: Տեսնենք՝ ինչ կստացվի», – նշեց քանդակագործը: