Ծառուկյանը լուրջ խնդրի առջեւ է կանգնած. Ժամանակ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյանե խմբակցությունը։ Նա ոչ ոքի չի վստահում խմբակցության ղեկավարի պաշտոնը:
Այստեղ, սակայն, լուրջ խնդիր է առաջ գալիս կապված Գագիկ Ծառուկյանի բացակայությունների հետ: Հայտնի է, որ նա այս տարիների ընթացքում պատգամավոր եղած ժամանակ գրեթե չի այցելել Ազգային ժողով:
Սակայն խմբակցության ղեկավարը չի կարող առհասարակ չայցելել ԱԺ նիստերին, չներկայացնել խմբակցության դիրքորոշումը քննարկվող և քվեարկվող հարցերի շուրջ:
Բացակայությունների հարցը կարող է անգամ վիճարկվել Սահմանադրական դատարանում: Ըստ ամենայնի, Ծառուկյանի հույսը Սերժ Սարգսյանի հետ հնարավոր պայմանավորվածությունն է, իսկ խմբակցության ղեկավարի գործառույթները, ըստ ամենայնի, կկատարի Նաիրա Զոհրաբյանը:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: