Ազգային ժողովի դահլիճն այդպես էլ դատարկ մնաց
Ազգային ժողովի նիստը չմեկնարկեց նաև 15:00-ին: Հիշեցնենք, որ այսօր, ըստ ժամանացույցի, պիտի կայանար հերթական նիստը, սակայն քվորում ապահովել չի ստացվել, քանի որ միան 19 պատգամավոր է գրանցվել մինչև 15:00-ը, իսկ քվորման համար անհրաժեշտ է նվազագույնը 66 պատգամավորի ներկայություն: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ քվորում չկա, նիստ էլ, հետևաբար, չի լինի:
Նորընտիր Ազգային ժողովն իր աշխատանքները կսկսի ապրիլի 27-ին, իսկ եթե Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դիմի ՍԴ, աշխատանքները կսկեն ավելի ուշ: