«Ելք»-ի երկու ներկայացուցիչներ Հանրապետական են եղել. Գալուստ Սահակյան (տեսանյութ)
«Շատ լավ ճանաչում եմ Բարգավաճ Հայաստանին, բայց «Ելք»-ին լավ չեմ ճանաչում, որովհետև «Ելք»-ը ձևավորվեց խորհրդարան գալու համար, ընդ որում, «Ելք»-ի երկու ներկայացուցիչներ Հանրապետական են եղել, այդ այդ երկուսին ճանաչում եմ», -խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը` պատասխանելով հարցին, թե ինչպիսի խորհրդարան ունենք, ու ինչպիսի ընդդիմություն կլինի «Ելքը»:
Հարցին, թե արդյոք նոր ընդդիմադիրները վերահսկելի չեն լինի իշխանության կողմից, Գ. Սահակյանը պատասխանեց. «Վերահսկողության որևէ խնդիր գոնե այս ընտրություններին չկար: Յուրաքանչյուրն իր գործը պիտի կատարի, հատկապես ընդդիմությանն առաջ բավարար ճանապարհ է դրված, որ ինքը մինչև վերջ կարողանա և՛ քննադատել իշխանությանը, և՛ իր տեսակետները առաջարկել, և՛ միտինգների փոխարեն հանրաքվեներ անցկացնել, այսինքն՝ կարող է բերել ԱԺ այնպիսի խնդիրներ, որոնք բխում են մարդկանց շահերից և քննարկման առարկա դարձնել»:
Հարցին արդյոք չի կարոտի ընդդիմադիր այն գործընկերներին, որոնք նոր ԱԺ-ում չեն հայտնվի, Գալուստ Սահակյանն ասաց. «Ես այն քաղաքական գործիչն եմ, որ երբեք ընդդիմադիր մարդ չունեմ, որովհետև և՛ ընդդիմության, և ՛ քաղաքական մեր կուսակցության հետ իմ հարաբերությունները լուրջ մարդկային հարաբերություններ են եղել»: