26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Համաքաղաքային

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախապատրաստական աշխատանքներ են տարվում ապրիլի 15-ին կայանալիք համաքաղաքային շաբաթօրյակն ու ծառատունկը պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել նախապատրաստական աշխատանքները՝ դրանցում ակտիվորեն ներգրավելով ինչպես քաղաքապետարանի ենթակայության, այնպես էլ պետական և մասնավոր կառույցները: «Սանիթեք» ընկերությանն էլ հանձնարարվել է ներգրավել լրացուցիչ ուժեր՝ աշխատանքները պատշաճ կազմակերպելու համար:

«Արդեն ավանդական դարձած համաքաղաքային միջոցառմանն ամեն տարի մասնակցում են ինչպես մեր համաքաղաքացիները, այնպես էլ քաղաքապետարանի ենթակայության բոլոր կառույցներն ու շահագրգիռ կազմակերպությունները: Ակնկալում ենք, որ այս տարի ևս ներգրավվածությունը կլինի բավականին ակտիվ: Բնական է, որ առաջին հերթին հենց մենք՝ մեր աշխատակազմն ու ենթակա կառույցները, պետք է ցուցաբերենք լիարժեք ակտիվություն, ինչը, համոզված եմ, լրացուցիչ խթան կդառնա թե՛ մյուս կառույցների և թե՛ մեր համաքաղաքացիների առավել ակտիվ լինելու համար: Նախապես բոլորին ապահովեք համապատասխան տնկիներով և անհրաժեշտ պարագաներով, նաև մատնանշեք նախապես գույքագրված այն տարածքները, որտեղ առավել անհրաժեշտ է իրականացնել ծառատունկը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ