՛՛՛՛Օֆշոր՛՛-ը դուրներդ եկե՞լ է՛՛ … ԱԺ-ում ՛՛թեժ՛՛ է
”Եթե իրոք որոշել եք, որ Հայաստանը անդամակցելու է Մաքսային միությանը, նման օրենքներ որ բերում եք, ճիշտ կլինի ճշտեք` այդ հարցերն առնչվում են միության հետ, նոր բերեք քննարկենք: Ես անձամբ նման կարգի օրենքերին կատեգորիկ դեմ եմ, նման օրենքներ ԱԺ մի բերեք, ոնց եք որոշում այդ հարկային արտոնությունը:
Մեծահարուստների պետությո՞ւն է, օրենքները, պաշտոնները, արժեթղթերը, իրավական նորմերը միմիայն իրենց համար են: Դուք հասկանու՞մ եք՝ ուր եք տանում այս պետությունը, դուք պետությունը դարձնում եք մի տոկոսի ընդդիմություն:
Սա անընդունելի է, նույնիսկ ամոթ է նման օրենքներ քննարկելը, ի՞նչ կապ ունի սա. արժեթուղթը ազատում են հարկից, օֆշորային գոտի են սարքել, թե օֆշոր բառը դուրներդ եկել է՛՛,-այսօր Ազգային ժողովում կառավարության առաջ քաշած ՛՛Շահութահարկի՛՛ մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկմանը հայտարարեց նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
՛՛ Ասում եք՝ վեշերդ հավաքեք, գնացեք երկրից՛՛,-հավելեց Բագրատյանը:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն վերը նշված նախագծի մասին խոսելով՝ համեմատություն արեց. ՛՛Նման նախագիծ խավարի մեջ բերել, անցկացնել, նշանակում է հերթական անգամ ՀՀ-ն դնել վատ վիճակի մեջ: Քանի որ ոչ մեկդ էլ չգիտեք՝ ինչ նախագիծ է սա, սա օգնելու է փողերի լվացման օրինակացմանը մեր երկրում՛՛:
Նախագծի հարակից զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը բացատրելց, որ ընդամենը պետք է օրենսդրական նախագիծը խորը կարդալ: ՛՛Օտարերկրյա ներդրողների կողմից պարտատոմսեր ձեռք բերել ցանկացողներին ազատել շահութահարկից՛՛,- սա է, ըստ Այվազյանի ենթադրում փոփոխությունը: