20 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ նախագահ ՀՈւ Ձինթաոյին

Ուղերձում, մասնավորապես, ասված է.

“Ձերդ Գերազանցություն,

Ջերմ շնորհավորանքներ և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ և Չինաստանի բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 63-րդ տարեդարձի կապակցությամբ:

Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորված ավանդական բարեկամական հարաբերությունները դինամիկ զարգանում են, ակտիվանում են բարձր մակարդակի փոխայցելությունները, փոխշահավետ համագործակցությունը:

Ուրախությամբ ենք արձանագրում, որ քայլ առ քայլ կյանքի են կոչվում 2010 թվականի մեր հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ հանդիպմանը հաջորդած բարձր մակարդակի բազմաթիվ փոխայցելությունները նոր թափ են հաղորդում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը և խորացմանը:

Հայաստանի և Չինաստանի միջև համագործակցության բոլոր բնագավառներում վերջին տարիներին առկա կտրուկ աճը պահպանելու և խթանելու նպատակով պատրաստ եմ Ձեզ հետ միասին, պարոն Նախագահ, ջանքեր գործադրելու մեր երկրների և ժողովուրդների միջև բարեկամական հարաբերություններն ու ակտիվ գործակցությունն այսուհետ ավելի խորացնելու և ամրապնդելու՝ ի շահ մեր ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և հաջողություններ, իսկ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն”:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ