12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Արման Սահակյանի հայտարարությունը

Ներկայացնում ենք թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Արման Սահակյանի հայտարարությունը: 

Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Երևանի թիվ 2 ընտրատարածքի հարգելի՛ ընտրողներ,

Անչափ զգացված եմ, շնորհակալ ու նաև երախտապարտ, ինձ հասցեագրված ձեր ամեն քվեի, ձեր մեծ վստահության համար:

Ապրիլի 2-ին մենք միասին ոտք դրեցինք մի նոր իրականություն, որն ուղեկցվեց շատ բարդ ու պատասխանատու ընտրություն կատարելու հրամայականով:  Մեր երկրում տեղի ունեցած համապետական այս ընտրությունն իր տեսակով ինքնատիպ էր, քանի որ այն մի ուրույն հանգրվան էր ժողովրդավարության ճամփան ընտրած մեր Հայաստանի միջազգային հեղինակության, մեր սահմանների ամուր պաշտպանության և տնտեսության դինամիկ զարգացման համար:

Նախընտրական հանդիպումների ժամանակ արդեն առիթ ունեցել եմ ասելու և այժմ էլ վերահաստատում եմ, որ երբեք չեք ափսոսալու ինձ ընտրելու համար, երբեք չեք ամաչելու, որ ձեր ընկերների մոտ բարեխոսել ու երաշխավորել եք հենց ինձ:

Մենք շարունակում ենք մեր համագործակցությունն այժմ և հետագայում՝ հանուն մեր երկրի և մեր քաղաքացիների բարօրության և առաջընթացի:  Շնորհակալ եմ, ամենայն բարիք Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներին:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ