Այս ծանր վիճակից դուրս գալու բանալին իշխանության ձեռքում է գտնվում
PR տեխնոլոգ Վիգեն Խաչատրյանը կարծում է՝ ապրիլի երկուսին կայացած խորհրդարանական ընտրություններից առաջ ՝ ՀՀԿ-ի ակտիվ քարոզարշավի նպատակը ոչ թե ձայներ ստանալն էր, այլ մթնոլորտ ձևավորելն ու պատռանք ստեղծելը. ՀՀԿ-ի ձայները այսպես թե այնպես երաշխավորված էին:
«Ձեռներեցությունը պիտի տարանջատված լինի իշխանություններից: Լավ է ապրում այն հասարակությունը, որի սեփականությունը պաշտպանված է, իսկ մեր երկրում դա չկա: Ընտրություններում այս քաղաքական հարցադրումները բացակայում էին: Եթե ընդդիմադիր ուժերը մի ճակատ ձևավորեր, տեսականորեն, այդ ուժը կկարողանար հաղթել իշխանություններին: իսկ եթե այդ ճակատը չձևավորվեց, տրամաբանական է, ՀՀԿ-ն պիտի հաղթանակ տաներ»:
Բանախոսը շեշտեց՝ մեր երկիրը ծանր վիճակում է գտնվում. այդ ծանր վիճակից դուրս գալու բանալին իշխանության ձեռքում է գտնվում:
«Պետությունը չի վերանա. ես հեռու եմ ծայրահեղ գնահատականներից, բայց վիճակը ծանր է», – շեշտեց բանախոսը: