Ամենաբարձր պաշտոնը, որ կարող են Ծառուկյանին տալ
«Ես չեմ կարծում, որ «Ծառուկյան» դաշինքը իշխանության մաս կկազմի: Իմ կարծիքով՝ «Ծառուկյան» դաշինքը կլինի դասական իմաստով ընդդիմություն, այսինքն՝ իր ընդդիմադիր քայլերն անպայման կհամաձայնեցնի իշխանության հետ, կամ գոնե որոշ մասը կհամաձայնեցնի:
Ինչ վերաբերում է պաշտոնին, ես չեմ կարծում, որ Ծառուկյանը կհամաձայնի դառնալ փոխխոսնակ: Ամենաբարձր պաշտոնը, որ կարող են նրան տալ ԱԺ-ում, փոխխոսնակի պաշտոն է. չեմ կարծում, թե ՀՀԿ-ն պիտի հրաժարվի ԱԺ խոսնակի պաշտոնից», –Henaran.am-ի հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ ընդգծելով՝ ասվածից պարզ է դառնում՝ Ծառուկյանի համար ԱԺ-ում, ամենայն հավանականությամբ, լավագույն պաշտոնը կլինի խմբակցության ղեկավարի պաշտոնը:
«Նա ԱԺ-ում նախկինում ունեցել է այդ պաշտոնը: Հավանաբար այս անգամ էլ կզբաղեցնի այդ նույն պաշտոնը», – եզրափակեց քաղաքագետը: