28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հերթական «Սասնա ծռերի» առջե՞ւ

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը կարծում է, որ եթե իշխանությունը քարոզարշավի ժամանակ տված որոշակի խոստումներն ի կատար չածեն, ապա կկանգնի հերթական «Սասնա ծռերի» առջև: «Միգուցե ոչ այդ կարգի, այլ ես նկատի ունեմ հասարակության լուրջ ընդվզման կամ երկրորդ տարբերակը՝ հերթական ալիքի՝ արտագաղթի, հիասթափության»,-Henaran.am-ի հետ զրույցում նկատեց Քոչարյանը:

Փորձագետի խոսքով` նման պարագայում հասարակությունը ունի 2 ճանապարհ՝ բողոքել ձայնով կամ բողոքել ոտքերով, ինչը և անում է վերջին 20 տարիների ընթացքում: «Պարզապես խնդիրն այստեղ այն է, որ Կարեն Կարապետյանի ֆենոմենը նաև այն է, որ ի տարբերություն շատ շատերի՝ կարողացավ դառնալ թունելի այն լույսը, որին հավատում են, որին տեսնում է հասարակությունը: Իհարկե, շատ կարևոր է այդ անձի համար հասարակության վստահությունը չկորցնել, իսկ չի կորցնի մի դեպքում, եթե իր խոստումներն անի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ